Պրոֆեսիոնալ կայքեր Ucraft Shop-ից

Ցանկանու՞մ եք ունենալ բազմաֆունկցիոնալ վեբկայք 

կարճ ժամկետում: Մեր թիմը պատրաստ է իրագործել Ձեր 
պրոյեկտը հաշված օրերում:

Աշխատանքի ընթացքը

1 - Բրիֆի լրացում

Լրացրեք բրիֆն այստեղ և տրամադրեք մեզ անհրաժեշտ տեղեկություն, որի օգնությամբ մենք կկարողանանք լավագույնս ներկայացնել Ձեր պրոյեկտը։

2 - Պրոյեկտի քննարկում

Անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումից հետո հանդիպեք մեզ նշված հասցեում կամ կապ հաստատեք՝ Ձեր պրոյեկտի մանրամասների քննարկման համար։

3 - Պայմանագրի կնքում

Մանրամասները քննարկելուց հետո մենք պայմանագիր ենք կնքում Ձեզ հետ, որից հետո Դուք կատարում եք կանխավճար (պրոյեկտի ամբողջ գումարի կեսի չափով)։

4 - Կայքի նմուշի և գլխավոր էջի հաստատում

Մեր մասնագետները սկսում են Ձեր կայքի նախնական նմուշի և գլխավոր էջի պատրաստումը։ Ձեր հավանությունը ստանալուց հետո մեր դիզայներները շարունակում են մնացյալ էջերի պատրաստումը։

5 - Պրոյեկտի հանձնում

Մնում է միայն սպասել, մինչ Ձեր կայքը պատրաստ կլինի։ Կայքերը պատրաստ են լինում 3 - 10 օրում՝ կախված դրանց ծավալից։ Ահա և վերջ։

Վեբկայքեր

UCRAFT AWARDS 2018

BLACKSTONE

BEJANYAN

CMPN

Լոգոներ

BUHO

MAYGZ

CARTONUPACK

SHOW CONSTRUCT

Արագ

Մենք հասկանում ենք, որ Ձեզ անհրաժեշտ է կայք կարճ ժամկետում։ Այդ պատճառով մենք տրամադրում ենք կայքեր 3-10 օրվա ընթացքում։

Որակյալ

Հիմք ընդունելով Ձեր տրամադրած տեղեկությունը՝ մեր մասնագետները կարճ ժամանակահատվածում Ձեզ կհանձնեն բազմաֆունկցիոնալ ու որակյալ կայք։

Խելամիտ

Կայքի պատրաստումից հետո մենք Ձեզ կտրամադրենք մեր պլատֆորմը, որի միջոցով ցանկացած պահի կկարողանաք հեշտությամբ փոփոխություններ կատարել Ձեր կայքում։

Եկեք քննարկենք Ձեր պրոյեկտը։

Լրացրե՛ք բրիֆը և պատմե՛ք Ձեր բիզնեսի մասին։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ կզանգահարենք հնարավորինս կարճ ժամկետում։